Հոգեկան առողջություն
Հոգեբուժական օգնություն ստանալը հոժարակամ է
Աստիճանաբար ձեւավորվում է «հոգեբան»-«հոգեբույժ» ինստիտուտը: Աշխարհում այսօր ամենահամեստ հաշվարկների համաձայն շուրջ 450 մլն մարդ տառապում է հոգեկան տարբեր հիվանդություններով։
Մասնագետների դիտարկմամբ եւ ըստ արված կանխատեսումների, մարդու մոտ կարող են նյարդային խանգարումներ առաջանալ եւ ծանր հոգեվիճակ ստեղծվել ամենատարբեր գործոնների պատճառով։ Մասնավորապես սոցիալական վիճակը, ոչ բարենպաստ կենցաղը, անաշխատունակությունը եւ կյանքի անբավարարությունը մի օր կարող են հանգեցնել հոգեկան հիվանդությունների որակական աճի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, յուրաքանչյուր 4 բնակչից մեկը գտնվում է նյարդային անհավասարակշիռ վիճակում, եւ բոլոր երկրների առողջապահական համակարգերը փորձում են իրավիճակն այնպես կառավարել, որ ցանկացած նյարդային խնդիր ունեցող քաղաքացի չմեկուսանա հանրությունից, լիարժեք բուժում ստանա եւ հասարակության կողմից ընկալվի որպես հասարակության լիիրավ անդամ։ Մեր երկրում ստույգ վիճակագրություն չկա, թե որքան է կազմում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվը, քանի որ մասնագետների վստահեցմամբ, հոգեբուժական կլինիկաներում հաշվառված են միայն գրանցված քաղաքացիները։
Հոգեբանական ծառայությունը, որպես այդպիսին, մեր երկրում սկսել է ձեւավորվել շուրջ 2 տասնամյակ առաջ։ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Հայաստանում ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի համակարգող Սամվել Թորոսյանը վերհիշում է երկրաշարժի ժամանակաշրջանը, երբ սթրեսային իրավիճակից դուրս հանելու համար կլինիկական հոգեբաններ չկային, ուստի հայրենակիցներին հոգեբանական ծառայություններ մատուցելու եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստան էին եկել արտասահմանցի հոգեբաններ։ Այդ տարիներին ամերիկացի մասնագետների հետ համատեղ հիմնադրվեց հոգեբանների եւ հոգեբույժների ընկերությունը, որը մինչ օրս գործում է։ Այդ ժամանակաշրջանից ի վեր մեր երկրում եւս սկսեց տարածվել հոգեբանի ծառայությունը, որից քչերն են օգտվում։ Պատճառը ոչ թե մարդկանց անվստահությունն է մասնագետների նկատմամբ, այլ մտածողությունը, բարդույթները։
«Ցավոք, այսօր մարդիկ հոգեբույժի կամ հոգեբանի են դիմում, երբ «դանակը հասնում է ոսկորին»։ Նրանք ավելի շատ նախընտրում են դիմել տարբեր մասնագետների, գրբացի, աստղագուշակի, բայց ոչ բժիշկի։ Հիմնականում դիմում են մեզ հարազատների առաջնորդմամբ։ Ստացիոնար բուժվողները նախընտրում են ստվերում մնալ, որպեսզի իրենց՝ հոգեբուժարանում գտնվելու մասին մերձավորները չիմանան։ Սակայն հոգեկան հիվանդին չպետք է նայել որպես մարդու, որը պարտադիր պետք է գտնվի փականքի տակ։ Նրանցից շատերը մտավորականներ են, նույնիսկ՝ գյուտարար, բայց չեն ցանկանում իրենց մասին բարձրաձայնել։ Դա հիվանդություն է, որից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ։ Հոգեկան հիվանդ ասելով չպետք է հասկանալ մարդու՝ բոլոր ունակությունները կորցրած։ Հոգեկան եւ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, բուժումից հետո դառնում են առողջ քաղաքացիներ»,- ասում է Սամվել Թորոսյանը։
Բուժումն ու դեղորայքն՝ անվճար
Հոգեբուժական բժշկական կենտրոնը, որը գործում է որպես մեկ միավոր եւ ունի հինգ բաժանմունք, ղեկավարում է երկրի գլխավոր հոգեբույժը։ Այդ բաժանմունքները առանձին հիվանդանոցներ են, որոնք գտնվում են տարբեր համայնքներում՝ Նուբարաշենում, Նորքում եւ Ավանում։ Իսկ երկուսը գործում են որպես նարկոլոգիական դիսպանսեր եւ նեւրոզների կլինիկա։ Բացի այդ, հանրապետությունում գործում են նաեւ հոգեբուժական կլինիկաներ Սեւանում եւ Արմաշում, իսկ Գյումրու, Կապանի եւ Վանաձորի հիվանդանոցները իրականացնում են ստացիոնար բուժում։
Առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր տարի այս ոլորտին մեծ գումարներ է հատկացնում, հիվանդներին անվճար դեղորայքով եւ անհրաժեշտ ստացիոնար բուժմամբ ապահովելու համար։
Իսկ ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել են երկու բաժանմունքները, եւ կառուցվել է նոր կաթսայատուն։
Տվյալ բաժանմունքներում ստացիոնար բուժում է ստանում 650 հիվանդ։ Իսկ, առհասարակ, հանրապետությունում ընդհանուր առմամբ հաշվառված է մոտ 45 հազար մարդ։ Նրանք այն քաղաքացիներն են, ովքեր ինքնակամ դիմել են կենտրոնին եւ ստանում են համապատասխան վերահսկողություն եւ բուժօգնություն, որի մեջ մտնում է ոչ միայն խորհդատվությունը, այլեւ ժամանակակից անվճար դեղորայքային պարագաները։ Հիվանդանոցներում այսօր բուժվում է մոտ 1100 հիվանդ, իսկ մնացածները հասարակության լիիրավ անդամներ են եւ ապրում ու կիսում են կենցաղը իրենց նմանների հետ։ «Պետք է առհասարակ վերանա խտրականությունը հիվանդների եւ առողջների միջեւ, թե հասարակության մեջ, թե աշխատանքի ընդունվելիս։ Նրանցից մի քանիսին նույնիսկ աջակցել ենք աշխատանքի ընդունվելու հարցում»։
Հիվանդների մեջ կանանց թիվը ավելի քիչ է, որի պատճառը, ըստ գլխավոր հոգեբույժի, այն է, որ նրանք ավելի դյուրին են դուրս գալիս պաթոլոգիկ իրավիճակներից։ Սովորաբար ծայրահեղ սուր դեպքերի բուժման համար մասնագետներից պահանջվում է 24 ժամ։ Ինչ վերաբերում է մասնագետների առկայությանը, ապա Սամվել Թորոսյանը վստահեցնում է, որ այսօր բավականաչափ երիտասարդ կլինիկական հոգեբաններ ու հոգեբույժներ կան, որոնք կարող են օգնություն ցուցաբերել ցանկացած հիվանդի։
Այսօրվա բժշկությունը թույլ է տալիս ցանկացած հիվանդի առողջանալ
Այսօր հասարակության մեջ առավել տարածված հոգեկան հիվանդություններից են շիզոֆրենիան եւ սրացված նեւրոզը։ Բնակչության շրջանում կա ձեւավորված կարծիք, թե նրանցից յուրաքանչյուրը տառապում է քրոնիկ նեւրոզով։ Գլխավոր հուգեբույժի պարզաբանմամբ, նեւրոզի մասին հասարակությունը ոչ ճշգրիտ պատկերացում ունի։ Նյարդային խնդիրներ ունենալը դեռ նեւրոզ չէ։ Նեւրոզներով հիվանդների համար գործում է համապատասխան կլինիկա, որտեղ դիմողներն այդքան էլ շատ չեն, թեպետ նրանց թիվը հանրապետությունում բավական մեծ է, ինչն էլ տեսադաշտից դուրս է բարձիթողի վիճակում գտնվելու պատճառով։ Նեւրոզի ազդանշանները կպչուն շարժումներն են, կպչուն մտքերը եւ մարդուն պարուրող վախերը։ Իսկ ծանր հիվանդություններից՝ շիզոֆրենիայի ազդանշանները ի հայտ են գալիս այն դեպքում, երբ մարդը կորցնում է կամային ունակությունները, դառնում է բոլորովին անտարբեր երեւույթների նկատմամբ։ Այժմ կան ժամանակակից դեղամիջոցներ, որոնք նպաստում են հիվանդի ապաքինմանը։ Սամվել Թորոսյանի տեղեկացմամբ, նույնիսկ այս հիվանդության ծայրահեղ հասունացման ժամանակ այսօրվա բժշկությունը եւ դեղորայքային պայմանները հնարավորություն են տալիս հիվանդին առողջանալու։ Թեպետ մարդու նյարդային բջիջները յուրաքանչյուր նյարդային անկման ժամանակ չեն վերականգնվում, սակայն հիվանդները կարողանում են գոնե պահպանել եղած նյարդերը։
Հոսպիտալացվում են միայն հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնողները
Հասարակության համար այսօր պոտենցիալ վտանգ ներկայացնող շատ հոգեկան խնդիրներով տառապող մարդիկ կան, որոնք, ցավոք, ապրում են մեկուսացված՝ մերձավորների կողմից որոշակի արգելքների պայմաններում։ Դեռեւս ԽՍՀՄ տարիներից նման մարդիկ պարտադիր կարգով հաշվառում եւ հոսպիտալացվում էին։ Սակայն այժմ օրենքը նախատեսում է հոգեբուժարան տեղափոխել հիվանդին ինքնակամ, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին խախտում է հարեւանների եւ բնակիչների հասարակական կարգն ու անդորրը։ Նման պարագայում զրուցակիցս հորդորում է դիմել ոստիկանության համապատասխան բաժին, որից հետո տվյալ անձը ուղարկվում է ախտորոշման եւ հոգեկան լուրջ խանգարումներ ի հայտ գալու ժամանակ դատարանի միջնորդությամբ տեղափոխվում է կլինիկա համապատասխան բուժում ստանալու նպատակով։ «Բոլորը կարող են տանը պահվել, սակայն եթե տվյալ անձը սոցիալական վտանգ է ներկայացնում, պետք է հոսպիտալացվի, թեպետ մարդկային շատ գործոններ խանգարում են այդ պարագայում իրավապահ մարմիններին դիմելու համար»,- ասում է Ս. Թորոսյանը՝ հիշեցնելով, որ 2004 թ. գործում է հոգեբուժական ծառայության մասին օրենքը, որում հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի հոգեբուժական օգնություն ստանալու, սակայն հոժարակամ։ Ոչ հոժարակամ հոսպիտալացում տեղի է ունենում այն պարագայում, եթե տվյալ անձը լուրջ վտանգ է ներկայացնում թե հասարակության, թե իր անձի նկատմամբ եւ կարող է ծայրահեղ քայլերի դիմել։
Այն գործող օրենք է, եւ ԱԺ համապատասխան վարչության հետ կառույցը համագործակցում է օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Վերջին լրացումն ուղղված էր այն կետի ավելացմանը, որ ոչ հոժարակամ կարող են հոսպիատալացվել նաեւ այն դեպքերում, երբ անձը ի վիճակի չէ ազատ արտահայտելու իր կամքը եւ անճարակ վիճակում է։ «Բոլոր նման դեպքերում մենք պարտավոր ենք 72 ժամվա ընթացքում հիմնավորել այն կարծիքը, որ տվյալ անձը կարիք ունի հոգեբուժարանում պառկելու, եւ դատարանի որոշմամբ միայն կարող ենք նրան ուղարկել ստացիոնար բուժման։ Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ այս օրենքը չի կիրառվում։ Ոչ հոժարակամ հիվանդների մեջ կան հարկադիր բուժվող հիվանդներ, որոնք կատարել են այս կամ այն հանցագործությունը եւ դատարանի որոշմամբ հայտարարվել են անմեղսունակ։ Վերջիններիս թիվը հանրապետությունում հասնում է 120-ի, իսկ ոչ հոժարակամ հոսպիտալացվածների թիվը 10-15 է։ Հաշվառման արդյունքում նրանց տրվում են առավելություններ։ Կենտրոնում հիվանդներից 120-ը հիմնականում սոցիալական կապերը կտրած հիվանդներն են, որոնք չունեն բնակության վայր, մերձավորներ, մտավոր թերզարգացած են, ոմանք դուրս չեն գալիս պսիխոտիկ վիճակից եւ գտնվում են պետական հոգածության եւ խնամքի ներքո։ Նրանք դարձել են մեր ընտանիքի անդամը։ Ցավոք, ժառանգականությունը որոշակի ազդեցություն ունի հոգեկան խնդիրների առաջացման տեսանկյունից, սակայն պարտադիր գործոն էլ չէ։ Կարող են ծնողներից երկուսն էլ հիվանդ լինել, սակայն երեխան չժառանգի նրանցից ոչինչ եւ լինի լրիվ առողջ։ Դա չպետք է խարան լինի»,- վստահեցնում է հոգեբույժը։
Նա միաժամանակ խորհուրդ է տալիս քաղաքացիներին՝ չխուսափել հոգեբանի կամ հոգեբուժի ծառայություններից. «Եթե որեւէ մեկը իր հարազատի մոտ նկատում է որեւէ տարօրինակություն, նորմայի սահմաններից դուրս երեւույթներ, ապա պետք է դիմի մասնագետի. այստեղ ամոթալի ոչինչ չկա»։
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն